ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էրդողանի «կապույտ հայրենիքի» գաղափարը

Էրդողանի «կապույտ հայրենիքի» գաղափարը
02.05.2024 | 15:20

Երբ մեր ազգամերժ կառավարությունը ամեն կերպ ցանկանում է հայի միջից ջնջել պատմական հիշողությունը, այն էլ՝ թուրքի ցուցումով, Թուրքիայում ցանկանում են դպրոցական գրքերում ներառել «կապույտ հայրենիքի», ինչպես Էրդողանն է ասում՝ «մեր սրտի սահմանների» գաղափարը, որը պահանջատիրական, զավթողական գաղափար է։ Բացի Աթաթուրքի կողմից դրված ազգային ուխտից, ավելանում է Էրդողանի «կապույտ հայրենիքի, մեր սրտի սահմանների» գաղափարը, որը մերժում է գոյություն ունեցող ջրային սահմանները Հունաստանի հետ, համարում Էգեյան ծովի զգալի մասն իրենցը, այսօրվա սահմանները՝ անարդար, զավթված (օկուպացված) հույների կողմից (հարյուրից ավելի կղզիներ համարում են իրենցը՝ զավթված Հունաստանի կողմից) Ու չթվա, որ այս ամենը պարզապես խոսքեր են (ի տարբերություն մեզ, որ խոսում ենք, հոխորտում ենք անիմաստ, թուրքերը գործում են, նման մտքեր հենց այնպես չեն ասում) Եվ որքան Թուրքիան հզորացնում է իր ռազմական կարողությունները, այնքան շատ են խոսում իրենց սրտի սահմանների մասին՝ սպասելով ցանկալի պահին։ Նույնիսկ թուրքերից շատ բան ունենք սովորելու։

Արմեն Բաղդասարյան

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ